USD383.4EUR438.07RUB4.8569

«Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի շինարարությունը մեկնարկել է Երևանում

Իտալական «Յուվենտուս» ակումբը պաշտոնապես մեկնարկել է իր ֆուտբոլային ակադեմիայի շինարարությունը Երևանում։ Ակադեմիայի հիմնարկեքի արարողությունը կայացել է «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում՝ խորհրդանշելով մի կարևոր քայլ Հայաստանի մարզական կրթության զարգացման գործում։

Նախագծով նախատեսվում է ստեղծել մարզական համալիր, որը կներառի ոչ միայն «Յուվենտուսի» պաշտոնական ակադեմիան, այլև բազմաֆունկցիոնալ մարզադաշտ, որը կբավարարի ՈՒԵՖԱ-ի երկրորդ կարգի չափանիշներին։ Ինչպես նշեց ակադեմիայի հայաստանյան տնօրեն Ալբերտ Աբրահամյանը, սա լինելու է առաջինը մի շարք ակադեմիաներից, որոնք նախատեսվում են Հայաստանում։

Դավիդ Տրեզեգեն իր խոսքում ընդգծել է այս նախաձեռնության արժեքը.

««Յուվենտուսը» հպարտ է, որ ներկայություն է ունենում Հայաստանում։ Սա հնարավորություն է ձևավորելու նոր սերունդ՝ հիմնված ֆուտբոլի բարձր մշակույթի վրա։ Վստահ եմ, որ շուտով կսկսենք լիարժեք աշխատել այս հիանալի վայրում»։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ