Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում կազմակերպվել է լիցքաթափված մարտկոցների հավաքման և իրազեկման արշավ։
Արշավի արդյունքում հավաքվել և նախարարությանը հանձնվել է շուրջ 17 կգ մարտկոցային թափոն, որը ենթակա է համապատասխան պահպանման և վերամշակման։
Նախարարությունը շեշտում է, որ նման միջոցառումները կարևոր են բնապահպանական ռիսկերի նվազեցման, հանրային իրազեկման բարձրացման և պատասխանատու սպառման խթանման համար։
Հիշեցնենք, որ Կառավարության 3-րդ մասնաշենքում գործում է մարտկոցների և կուտակիչների հավաքման հատուկ արկղ, որտեղ քաղաքացիները կարող են անվտանգ կերպով հանձնարարել իրենց օգտագործված մարտկոցները։