Չինաստանը որոշել է բարելավել «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության համատեղ բարձրորակ իրականացոման մեխանիզմները: «Մասնավորապես, մենք պետք է շարունակենք իրականացնել «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում գիտական և տեխնոլոգիական նորարարության գործողությունների ծրագիրը, ամրապնդել բազմակողմ համագործակցության հարթակների կառուցումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կանաչ զարգացումը, թվային տնտեսությունը, արհեստական ինտելեկտը, էներգետիկան, հարկումը, ֆինանսները: Բարելավել ինտեգրված սխեման, որը միավորում է ցամաքային, ծովային, օդային և ցանցային ենթակառուցվածքները՝ ստեղծելով բազմաչափ փոխկապակցված ցանց «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության ներքո: Միասնական պլանավորման հիման վրա խթանել ինչպես կարևորագույն ուղենիշային նախագծերի, այնպես էլ փոքրածավալ, բայց արդյունավետ նախագծերի իրականացումը մարդկանց բարեկեցության բարելավման համար», նշվել է Կոմկուսի համաժողովի ժամանակ: