USD378.01EUR445.56RUB4.9387

Զարթոնք գյուղում 19 տարվա դադարից հետո կրկին գործում է մանկապարտեզ

Զարթոնք գյուղում 19 տարի անց վերականգնվել է նախադպրոցական կրթության հնարավորությունը։ Գյուղում շահագործման է հանձնվել նոր, ժամանակակից պահանջներին համապատասխան մանկապարտեզ։

Մանկապարտեզի նախկին շենքը տարիներ շարունակ գտնվում էր վթարային վիճակում, ինչի հետևանքով գյուղի երեխաները զրկված էին կազմակերպված նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից։ Նորակառույց մանկապարտեզը լուծում է այդ խնդիրը՝ ապահովելով երեխաների համար անվտանգ, հարմարավետ և կրթական միջավայր։

Ծրագրի իրականացմամբ Զարթոնքի փոքրիկները կրկին հնարավորություն ունեն կրթական գործընթացին մասնակցել իրենց համայնքում, իսկ ծնողների համար ստեղծվել են ավելի բարենպաստ պայմաններ։

«Բարով վայելեք Զարթոնքի սիրելի բնակիչներ»,– նշել է Տարոն Չախոյանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ