✅ 2024 թվականին զբոսաշրջային այցելությունների քանակով տարածաշրջանում առաջատարը Թուրքիան էր՝ 62.2 միլիոն զբոսաշրջային այցելությամբ, որին հետևում են Վրաստանը (5 մլն), Ադրբեջանը (2.6 մլն) և Հայաստան (2.2 մլն)։
✅ Սակայն, երբ դիտարկում ենք զբոսաշրջային այցելությունների քանակը 1,000 բնակչի հաշվով, պատկերը փոխվում է։ 2024 թվականին 1,000 բնակչի հաշվով ամենաշատ զբոսաշրջային այցելությունները դիտվել են Վրաստանում (1,366 այցելություն), որին հաջորդում են Հայաստանն (727.9), Թուրքիան (727.7) և Ադրբեջանը (257)։
✅ 2024 թվականին Հայաստանում մեկ զբոսաշրջային այցելությունից ստացված եկամուտը միջինում կազմել է 892 դոլար, մինչդեռ Թուրքիայում այն կազմել է 1,045 դոլար, իսկ Վրաստանում՝ 972 դոլար։
Աղբյուրը՝ https://www.facebook.com/share/p/1Caq3n4UxE/?mibextid=wwXIfr