2023 թվականի տվյալներով՝ հանրապետությունից ծառայությունների արտահանումն աճել է 47,6%-ով՝ գերազանցելով 4,2 մլրդ դոլարը, ծառայությունների ներմուծումն աճել է 41,7%-ով՝ հասնելով 2,5 մլրդ դոլարի։ Ծառայությունների առևտրի դրական հաշվեկշիռը նշված ժամանակահատվածում կազմել է ավելի քան 1,7 մլրդ դոլար, ինչը 45,3%-ով գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը։