«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես արգելում է հայկական խնձորի և լոլիկի մատակարարումը ՌԴ՝ «դրանց մեջ թունաքիմիկատների առկայության» պատճառով։ Խոսքը 16 ընկերությունների արտադրանքի մասին է։ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչությունը հայտնում է, որ արդեն բանակցություններ են տարվում ԵԱՏՄ-ում սահմանված ընթացակարգերի հիման վրա խնդրի լուծման ուղղությամբ։