ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում իրականացվող բնակարանային ծրագրերը շարունակել են ապահովել կարևոր առաջընթաց՝ լուծելով զինծառայողների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրները։
2020 թվականից գործում է սպայական և ավագ ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողների համար նախատեսված երկարաժամկետ, մատչելի և արտոնյալ հիփոթեքային վարկավորման ծրագիրը, որի միջոցով զինծառայողները կարող են ձեռք բերել բնակարան կամ սեփական տուն, ինչպես նաև կառուցել բնակելի տուն։
2025 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ ծրագրի միջոցով բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 2035 զինծառայող։
Բացի այդ, 2022–2025 թթ. պետական բյուջեից հատկացվել է
8 միլիարդ 16 միլիոն 781 հազար 500 դրամ՝
- բնակարան չունեցող գործող զինծառայողներին,
- զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած նախկին զինծառայողներին,
- զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին,
- զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին
բնակարանային ապահովություն տրամադրելու նպատակով։
Նշված գումարից առայսօր ծախսվել է 7 միլիարդ 152 միլիոն 333 հազար դրամ, որի հաշվին 564 շահառու արդեն ապահովվել է բնակարանով։
Ծրագրերը շարունակվում են՝ ուղղված զինվորականների սոցիալական պայմանների բարելավմանը և զինծառայության գրավչության բարձրացմանը։