USD389.76EUR406.4RUB3.79

Զվարթնոց օդանավակայանում տասնյակ չվերթներ են հետձգվել, պատճառը հայտնի է.

Ըստ տեղեկությունների, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, պարզապես պլանային աշխատանքներ են իրականացվում վազքուղու վրա: Մեկնող և ժամանող չվերթները կվերականգնվեն առաջիկա ժամերի ընթացքում և կշարունակվի օդանավակայանի բնականոն կապը աշխարհի տասնյակ երկրների հետ:

Նման պլանային աշխատանքներ տեղի են ունենում ըստ նախատեսված գրաֆիկի՝ օդանավակայանի ստանդարտներին համապատասխան: Այս աշխատանքները նույնպես, հավանաբար պայմանավորված են հենց դրանով:

Հիշեցնենք, որ ըստ տարածված տեղեկությունների Զվարթնոցը պատրաստվում է ունենալ ևս մեկ տերմինալ և վազքուղի, որը ամբողջությամբ կբավարարի Հայաստանի պահանջները: Հատկանշական է, որ նախորդ տարի Զվարթնոցը սպասարկել է շուրջ 5.3մլն ուղևոր, ինչը բացարձակ ռեկորդ է: Համեմատության համար նշենք, որ, օրինակ աշխարհի հսկա օդանավակայաններից մեկը՝ Նյու Յորքի Քենեդու անվան օդանավակայանը տարեկան սպասարկում է 62մլն ուղևոր:

Հիշեցնենք նաև, որ Զվարթնոց օդանավակայանը իր տեխնիկական հագեցվածությամբ, սպասարկման որակով և անվտանգության մակարդակով դասվում է մեծ տարածաշրջանի առաջատար օդակայանների շարքին:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ