«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և ՄԱԿ ՓԳՀ-ի (UNHCR) համագործակցությունը տարիների ընթացքում վերածվել է իսկական ընկերության՝ նպատակ ունենալով հույսի կամուրջ կառուցել Հայաստանում բնակվող փախստականների համար:
Այս տարվա համագործակցությունը ներառում էր համատեղ լուսանկարչական ցուցահանդես օդանավակայանում և տեսահոլովակի ցուցադրություն, փախստականների ձեռագործ աշխատաքների վաճառք անմաքս առևտրի խանութներում (Dufry Armenia) և փախստականների զբաղվածության ապահովում Զվարթնոցի տարբեր ծառայություններում։ Նախաձեռնության շրջանակներում այսօր՝ հունիսի 28-ին, կազմակերպվել էր հյուրասիրություն՝ ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչների, օդանավակայանի ղեկավարության և աշխատակիցների, ինչպես նաև՝ փախստականների մասնակցությամբ: Վերջիններիս պատրաստած համեղ ազգային ուտեստները ուղևորները հնարավորություն ունեցան համտեսել թռիչքից առաջ։