Ներքին գործերի նախարարությունը հաստատել է օրենսդրական փոփոխություն, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիություն կամ երկքաղաքացիություն ունեցող անձինք կարող են օտարերկրյա վարորդական վկայականով առանց խոչընդոտի մեքենա վարել Հայաստանում՝ մուտքի պահից սկսած մինչև երեք ամիս ժամկետով։
Փոփոխությունը նախատեսված է վարելու ընթացակարգը պարզեցնելու և քաղաքացիների առաջարկները հաշվի առնելու նպատակով։ Օրենքն ուժի մեջ է մտնում օգոստոսի 2-ից և տարածվում է ինչպես այդ օրը Հայաստան մուտք գործող, այնպես էլ այդ պահին արդեն ՀՀ-ում գտնվող քաղաքացիների և երկքաղաքացիների վրա։