Հայաստանի և Նիդեռլանդների մայրաքաղաքների միջև գործարկվել են ուղիղ ավիաչվերթներ։ FlyOne Armenia Airlines-ը ապրիլի 1-ից սկսել է իրականացնել կանոնավոր թռիչքներ Երևան-ից դեպի Ամստերդամ։
Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։ Թռիչքի տևողությունը կազմում է մոտ 5 ժամ, իսկ միակողմանի տոմսերի արժեքը սկսվում է շուրջ 125 եվրոյից։
Նոր ուղղության գործարկումը նպատակ ունի խթանել զբոսաշրջությունը, ինչպես նաև հեշտացնել գործարար և անձնական ուղևորությունները երկու երկրների միջև։